Մշակույթ 

Մեկնարկում է Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ «Վերջինը Մագիկյաններից» ռուս-հայկական սերիալի երկրորդ սեզոնը

analitik.am

Մեկնարկում է Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ «Վերջինը Մագիկյաններից» ռուս-հայկական սերիալի երկրորդ սեզոնը (СТС հեռուստաալիքով), հայտնում է «Комсомольская правда»-ն։

 

Բնավորությունների, հայացքների և խառնվածքների ռուս-հայկական կոկտեյլ՝ Մագիկյանների ընտանիքը։ Մի կողմից դուստրերը՝ Մարինեն, Վիկան և Անուշը, և նրանց մայրը՝ Նատաշան։ Մյուս կողմից՝ խիստ և գաջեթները չհանդուրժող Կարենը՝ ընտանիքի հայրը և տան միակ տղամարդը։ «Վերջինը Մագիկյաններից» սերիալի գլխավոր ինտրիգը նրանում է, թե կհաջողվի արդյոք Կարենին հղի կնոջից ժառանգի տեսքով նվեր ստանալ. այս ամենը պարզ կդառնա նախագծի 2-րդ սեզոնի ժամանակ, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Նատաշայի դժվար հղիության ընթացքում Մագիկյանների ընտանիքում ևս մի կարևոր իրադարձություն է տեղի ունենում. ավագ դուստրը՝ Մարինեն, պատրաստվում է ամուսնանալ։ Կամ միգուցե՝ ոչ, քանի որ նա սիրահարվել է ռուս տղայի, որը դուր չի գալիս գլխավոր Մագիկյանին։

 

«Իմ հերոսը հայտնվում է իր համար անսովոր իրավիճակում։ Երկրորդ սեզոնում լուրջ «բախումներ» են լինում ապագա բարեկամների հետ՝ հարսնացուի հոր՝ իրական հայի և ռուս ժողովրդի նույնպիսի իրական ներկայացուցիչ՝ փեսացուի հոր հետ։ Իհարկե, դա չի կարող չանդրադառնալ ընտանիքի անդամների վրա»,- պատմել է Հրանտ Թոխատյանը։

 

Ապագա բարեկամները՝ Եգորի ծնողները, սերիալի նոր հերոսներն են՝ Արսենի Նիկոլաևիչը (Ալեքսանդր Ֆեկլիստովը) և Անաստասիա Պավլովնան (Նատալյա Վդովինան)։ Հենց նրանց հետ Կարենը պետք է ծանոթանա և հաշտվի։ Իսկ դա այդքան էլ հեշտ չէ պահպանողական հայի համար։

 

««Վերջինը Մագիկյաններից» սերիալն ինչ-որ չափով հեքիաթ է ամբողջ ընտանիքի համար։ Եվ դա ինձ շատ է դուր գալիս։ Ես լիարժեք բավականություն եմ ստանում՝ նկարահանվելով այս նախագծում։ Երկրորդ սեզոնում մեզ սպասվում է ծանոթություն Եգորի ծնողների հետ։ Նրանց հայտնվելը հետաքրքիր սցենարական քայլ է։ Եգորը նոր «թշնամի» է ունենում՝ հարազատ հայրը, որը ցանկանում է համոզել որդուն չամուսնանալ հայուհու հետ»,- պատմել է Անդրեյ Բուրկովսկին՝ Եգորի դերակատարը։

Նույն շարքից