Մշակույթ 

Հոնկոնգում 36.5 մլն դոլարով վաճառվել է ճենապակե բաժակ

analitik.am

Հոնկոնգում ճենապակու և չինական արվեստի համար ռեկորդային գնով վաճառվել է 15-րդ դարում՝ Մին տոհմի ժամանակաշրջանում, պատրաստված բաժակ։ Նմուշը վաճառվել է 36.5 մլն դոլարով, գնորդի անունը չի նշվում:

 

Փորձագետների կարծիքով՝ Չժու Ցզյանշենի գահակալման ժամանակաշրջանի այս գեղեցիկ բաժակները չափազանց շատ են գնահատվել Մին տոհմի հետագա կայսրների կողմից։ Այս տարաների վերաբերյալ շատ առասպելներ կան, նրանք հիացմունքի, հավաքածուների և շատ հաճախ կրկնօրինակման առարկաներ են։ Զարմանալի չէ, որ չինական հնագույն իրերի շուկայում կարելի է հարյուրավոր նման բաժակների կրկնօրինակներ գտնել։

 

 

Գինու համար նախատեսված նուրբ բաժակը, որը պատկանել է Չժու Ցզյանշեն կայսերը, զարդարված է ծաղիկների ֆոնին աքլորի, հավի և ճուտիկների նկարներով։ Մինչ մեր օրերն է հասել ընդամենը 14 նման բաժակ, որոնցից միայն 3-ն են գտնվում անհատական հավաքածուներում։ Մյուսները պահպանվում են Թեյբեյի, Լոնդոնի և այլ քաղաքների թանգարաններում։

 

Նույն շարքից