Ռազմական 

Պատերազմները երբեմն ինչ-որ առումով անակնկալ են լինում. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով սահմանին ակտիվությունը և պատասխանելով հարցին, թե բացառվում է արդյո՞ք երկրորդ ապրիլյան պատերազմը, նշեց, որ որևէ բան չի բացառում, սակայն նման կանխատեսումների համար նախադրյալներ չի տեսնում:

Հովհաննիսյանի խոսքերով, պատերազմները երբեմն անակնկալ են լինում ինչ-որ առումով. Կապ չունի, թե որտեղ է դա լինում: Աշխարհի ցանկացած կետում հնարավոր է: Սակայն առաջիկայում նման կանխատեսումների համար հիմքեր չեմ տեսնում:

Խոսելով ադրբեջանական անօդաչուների ակտվության մասին՝ Հովհաննիսյանը ասաց, որ հայկական կողմն էլ է շատ բան անում, եթե այդ մասին չի խոսվում, չի նշանակում, որ նման բան չկա:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի մասով էլ ՊՆ խոսնակն ասաց, որ նախարարությունն իր մասնակցությունը կունենա, եթե կուտակված ինֆորմացիան փոխանցելու անհրաժեշտությունը կլինի, դա կարվի. «Ես՝ որպես իմ ոլորտի մասնագետ, կարող եմ մի լրացում անել: Մեր հանրության մեջ, ցավոք, պատերազմներին բնորոշ մի երևույթ կա: Խոսքը վերաբերում է հակառակորդի դրած ապատեղեկատվություններին: Ցավոք հանրությունն էմոցիոնալ է շատ հարցերում: Աստված տա այդ միֆերն էլ կկոտրվեն, որովհետև մեր հանրությունը, ցավոք, կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»:

 

Նույն շարքից