Առողջապահություն 

Հայաստանում ամեն օր Ձեր արյանն են սպասում հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդիկ

Արյան խմբերի մասին մարդկությունն առաջին անգամ իմացել է 1930 թվականին, դրանք բացահայտած ու այդ գյուտի համար Նոբելյան մրցանակ ստացած Ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների շնորհիվ: Տարիներ անց գիտնականի ծննդյան օրը` հունիսի 14-ը, աշխարհում սկսեց նշվել որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Այս տարի օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է. «Անվտանգ արյուն բոլորի համար»։ Սա ևս մեկ հնարավորություն է․

շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու համար հանուն բազմաթիվ կյանքեր փրկելու,

ևս մեկ անգամ շեշտադրել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը,

բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը և, խթանելով որակյալ և անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը և յուրաժամանակությունը բոլորի համար՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

Մեր նպատակն է իրազեկության ավելացմանը զուգընթացավելացնել անվարձահատույցդոնորների քանակը, որոնց շնորհիվհարյուրավոր մարդիկ կկարողանան իրենց բաժին հասածծանր պահերից դուրս գալ հաղթանակով՝ լինի դա ծննդաբերություն, վիրահատություն, թե հիվանդության տարատեսակ դրսևորումներ:

Հայաստանում ամեն օր Ձեր արյանն են սպասում հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդիկ, և չէինքուզի, որայդ սպասումն ապարդյուն լիներ:

2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն, ընդ որում անհատույց դոնորներից` 5.7%, փոխհատուցվող դոնորներից` 64%, հիվանդի հարազատներից` 30,3%:

Պետք է ջանանք, որ  անհատույց արյունատվությունը  տարեց տարի ավելանա:

Առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից