««Հենրիխ Մխիթարյանը գրոշի արժեք չունի». Ադրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին...
«Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ... Ես, որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը, և իմացա, որ նա 90 տոկոս ժամանակն անցկացնում է պահեստայինների նստարանում...Նա խաղացող է, որը գրոշի արժեք չունի... Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում և նրա թիմն այստեղ պարտվեց»,-բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը...
Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը, որքան հասկանալի է, ահավոր նեղսրտած է մայիսի 29–ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի՝ «Արսենալ»-«Չելսի» խաղի շուրջ ծավալված սկանդալներից,որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը...
Հիշեցնեմ, որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին՝ Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար... Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն, ովքեր Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը, ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում, քանի որ «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքու այցն անհնարին էր՝ Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով...
Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի «վատություններն» Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով «շնորհավորել» Հենրիխին ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից, քան Բաքվում տեղի ունեցած «Արսենալ»-«Չելսի» խաղը...
Զավեշտալին այն է, որ Հասանովի զառանցաքներն արված Մխիթարյանի հասցեին մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից, որոնք հատուկ նշում են, որ «գրոշի արժեք չունեցող» Մխիթարյանի համար «Արսենալը» վճարել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ...
Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում... Բաքվում հասկանում են, որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել, բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող... Դե, Հենրիխ Մխիթարյանը դրանցից մեկն է, որը հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին...»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյան