Ռազմական 

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

analitik.am

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և ավիատիեզերական, ռազմական և ծովային կիրառման տեղեկատվական համակարգեր արտարող «Thales Group» միջազգային արյդյունաբերական խումբը կարող են համատեղ գործարան հիմնել: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Նշվում է, որ խոսքը հայտնաբերման և ռադիոտեղորոշման համակարգրերի տարբեր տեսակների արդադրությամբ զբավող գործարանի մասին է:

Տեղեկության համաձայն` «Thales Group»-ի ղեկավարության հետ քննարկումները վարել է ադրբեջանական նախարարության ներկայացուցիչ Ֆարուհ Վեզիրովը Ֆրանսիայում Paris Air Show-2019-ի շրջանակում:

Վեզիրովը նաև հանդիպում է ունեցել Nexter-ի ղեկավարության հետ, քննարկվել են  Ադրբեջանի գործարաններում պաշտպանական նշանակության ապրանքներ, այդ թվում` զրահատեխնիակյի համատեղ արտադրությունը:

Նույն շարքից