Ռազմական 

Նման զարգացումների դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանն էլ ավելի ագրեսիվ ռազմական քայլերի դիմի․ Գևորգյան

analitik.am

«Աշխարհաքաղաղական երկու հզոր դերակատարների՝ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ծայրաստիճան լարվածության, ընդհուպ ռազմական կոնֆլիկտի կարող են հանգեցնել, քանի որ հունիսի 20-ին Իրանի ռազմական ուժերը земля воздух ракета-ով խոցել են ամերիկյան global hawk անօդաչու թռչող սարք:

Պարսից ծոցում կարող են զարգանալ խոշորածավալ ռազմական գործողություններ:

Այսպիսի զարգացումները սպառնալիք են նաև տարածաշրջանային անվտանգությանը և սա լրջագույն խնդիր է, որը լարել է Թեհրան-Վաշինգթոն հարաբերությունները:

Նման զարգացումների դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը էլ ավելի ագրեսիվ ռազմական քայլերի դիմի օգտվելով առիթից, ընդորում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սահմանների ուղղությամբ, մասնավորապես Նախիջևանի հատվածում:

Ստեղծված իրավիճակը մարտահրավեր է և Հայաստանի և Արցախի անվտանգությանը:

Այսպիսի իրավիճակում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ինչ ռազմաստրատեգիական քայլեր է ձեռնարկում, բացի մեր ռազմավարական դաշմնակից ՌԴ-ի դեսպանին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար спрос-ի բերելուց, պատերազմում հաղթած փորձառու զինվորականներին պաշտոնանկ անելուց, զինված ուժերում ծառայելուց խուսափած «հերոսներին» գովազդելուց, «իզմ»-երից հրաժարվելուց և լոլոներ կարդալուց...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նույն շարքից