Վերլուծական 

Սա էլ հո Փաշինյանն է ասել, ինչո՞ւ ոչինչ չի փոխվում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետերը չփո­փոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝ նույն բովանդակությամբ նամակներ ենք գրել Երևանի վերջին երկու քաղաքապետերին: Երկուսից էլ ուղիղ էջուկեսանոց պատասխան ենք ստա­ցել, ճիշտ նույն պատասխանը՝ առանց մեկ ստորակետի տարբերության:

Մեր խնդրանքին՝ թույլ տալ շենքի բակում կառուցված ավտոտնակների միջև եղած տարածքը երկու կողմից ցանկապատել և մեքենան այնտեղ կանգնեցնել, թե Տարոն Մարգարյանը և թե Հայկ Մարությանը պատասխա­նել են, որ մինչև 2020 թվականը մեր բակում ստորգետնյա ավտոկայանա­տեղի են կառուցելու: Ինձ նրանց պատասխանների նույնականությունը չէ, որ զարմացնում է, այլ այն, որ երկուսն էլ բացահայտ ստում են, առանց ամաչելու…

Սոցապնախարարություն՝ հիրա­վի անփոխարինելի մասունք, անփո­փոխելի իրականության: Հայտնի է, որ Հայաստանում հոգին ավանդող անա­պահովների համար ոչ թե տերտեր, այլ «Փարոսի» տեսուչ են կանչում: Այդ ավանդույթը պահպանվել և ավե­լի խստացել է Փաշինյանի օրոք: Մեզ էր դիմել մի նպաստառու քաղաքացի, որի կացարանը փլվել էր: ԱԻՆ-ը քա­ղաքացուն արգելել էր մուտք գործել փլված տուն, որպեսզի, Աստված չանի, առաստաղն իջնի: Սոցապից տեղի ունեցածը բոլորովին այլ կերպ էին ընկալել և շտապօգնության ծա­ռայությունից արագ եկել ու կտրել էին քաղաքացու «Փարոսը»: ՀՀ շատ «անապահով» քաղաքացիներ, սա­կայն, որոնք և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, գազ ու ջուր են օգտագործում, և նույնիսկ ավտոմե­քենա ներկրում Հայաստան և բանկե­րի հետ գործարքներ անում, շարունա­կում են անվրդով «Փարոս» ստանալ: Սա էլ հո Փաշինյանն է ասել, ինչո՞ւ. ոչինչ չի փոխվում:

Կոռուպցիա: Սա շատ վատ բան է, որ Հայաստանից այդպես էլ չի վե­րանում: Նախկինում բոլորը գիտեին, որ բոլորը կոռումպացված են: Մի տեսակ՝ հավասարակշռված վիճակ էր: Այսօր վիճակը շատ տարբեր չէ, միայն թե հավասարակշռությունն է վերացել, և այնպես է ստացվել, որ միայն Փաշինյանը գիտի, որ բոլորը կոռումպացված են: Եվ եթե առաջ ինչ-որ կոռուպցիոներ շատ էր համը հանում ու բռնվում իրենց հերթին կոռումպացված իրավապահների կողմից, ապա այժմ Փաշինյանն է միանձնյա որոշում՝ ում բռնել: Որպես այս թեմայի շարունակություն՝ նշենք, որ նախկինում օլիգարխ էին հա­մարվում գրեթե բոլոր պատգամա­վորները, իսկ այսօր՝ միայն նրանք, ում վրա մատը կդնի Փաշինյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից