«Армия-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ հայկական և ռուսական կողմերը ստորագրել են մի շարք պայմանագրեր և նախատեսում են ստորագրել ևս մի քանիսը: Պայմանագրերը վերաբերում են ռազմական նշանակության արտադրանք մատակարարելուն: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
«Տեխնիկական համագործակցությունը շատ լավ է ընթանում: Մենք Ռուսաստանի հետ ստորագրել և պատրաստվում ենք ստորագրել նոր պայմանագրեր, որոնք վերաբերում են ռազմական նշանակության արտադրանք մատակարարելուն»,-Հայաստանի ռազմական արդյունաբերության համալիրի նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքերն է մեջբերում «Звезда»-ն:
Քերոբյանը խոսել է նաև այն արտադրանքի մասին, որը Հայաստանն է ներկայացնում ֆորումին: