Մշակույթ 

Վիեննայում կհայտարարվի դասական երաժշտության ոլորտում խոշորագույն մրցանակի դափնեկրի անունը

analitik.am

Վիեննայում այսօր կհայտարարվի աշխարհում դասական երաժշտության ոլորտում խոշորագույն՝ Բիրգիտ Նիլսոնի անվան մրցանակի հաղթողի անունը, հայտնում է ITAR-TASS-ը: 

Շվեդ հայտնի օպերային երգչուհի Բիրգիտ Նիլսոնը մահացել է 2005-ին: Նա դեռ 1980-ականների սկզբին ստեղծել է հիմնադրամ, որն ամեն 2-3 տարին մեկ մրցանակներ է շնորհում օպերային արվեստի նշանակալի ձեռքբերումների հասած անձանց: 

Մրցանակի կարող են հավակնել երգիչներ, դիրիժորներ, ինչպես նաև ականավոր դիրիժորների ու ռեժիսորների օպերային ներկայացումներ:

Մրցանակի դրամական բաղադրիչը 1 մլն դոլար է:

Նույն շարքից