Ռազմական 

Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն...

4-րդ սերնդի պատերազմի ավարտին և 5-րդ սերնդի պատերազմների ընթացքում դեռ ոչ մի հակամարտող կողմ, գործելով պաշտպանական մարտավարությամբ, առավել ևս՝ ռազմավարությամբ, դեռ հաղթանակ չի տարել։ Սա պնդում էր դեռ պրուսական ռազմական դպրոցը, սա հաստատում են ԵՀՊ-երի հաղթանակ տարած փայլուն զորահրամանատարները։ Չթվարկեմ։ Սա հաստատում են Joint Land Operations, Network Centric Warfare և այլ արդի պատերազմների ամենակայացած հայեցակարգերը և այլն։
Ցանկացած մարտական կանոնադրության մեջ նշված է, որ պաշպանությունը՝ որպես օպերացիայի տեսակ, կարևոր է, սակայն որոշիչը հարձակումն է։

Արցախյան պատերազմում՝ 1993թ. ընթացքում, երբ ազատագրել ենք մոտ 6000 կմ. ք տարածք, ավելի քիչ զոհ ենք տվել, քան նախորդ և հաջորդ՝ պաշտպանությունների փուլերում։

«Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, բայց հաղթանակ կարող ես տանել միայն հարձակմամբ»։

Սուն Ցզի

Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն...

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Նույն շարքից