Վերլուծական 

Եթե սիրում եք Արևմուտքը և ատում Ռուսաստանը, ավելի համոզիչ փաստեր բերեք. Քաղաքագետ

analitik.am

Ինտերնետում մի հիթ հարցադրում է տարածվել, թե ինչու Պարսկաստանում, Լիբանանում ու Ամերիկայում հայերը հայ են մնում, իսկ Ռուսաստանում ձուլվում են։

Եզրակացությունն այն է, որ ռուսները հայերին չեն սիրում ու վատություն անելու համար ձուլում են, չնայած կարելի էր հակառակը պնդել՝ սիրում են ու հավեսով ձուլում են։

Հիմա դրա պարզ գիտական պատասխանը տամ։

Պարսկաստանում և Լիբանանում ձուլվելու համար նախ պետք է կրոնափոխ լինել, ինչն ավելի բարդ գործ է, քան ազգափոխ լինելը՝ պետք է փոխեք ձեր հիմնական համոզմունքները, կենցաղը, աշխարհայացքը, տոները, նախնիների գերեզմանոցները մոռանաք և այլն։

Պարսկաստանի դեպքում, հայերը, որպես քրիստոնյա, ավելի մեծ ազատություններից են օգտվում, քան մուսուլմանները, ձեռ չի տալիս, նաև պետությունը հայերին, որպես քրիստոնյա, հատուկ իրավական կարգավիճակ է տալիս և կրոնափոխ լինելու դեպքում իրավական բարդություններ են առաջանում սկսված ամուսնությունից, վերջացրած ժառանգության հարցերում՝ դրանք ըստ օրենքի եկեղեցին է անում, իսկ ուղղակի աթեիստի կարգավիճակ չկա՝ կպատժեն։ Առհասարակ իսլամում ազգ հասկացություն չկա, այդ դերը կրոնական համայնքն է կատարում՝ ումման, կամ միլեթը։

Անցնեմ Լիբանանին։ Լիբանանում վիճակն ավելի բարդ է, որովհետև այդ երկիրը, սահմանադրորեն, հիմնված է համայնքների վրա և չկա ուղղակի լիբանանցի, դրանից բացի պետք է նոր համայնք ընտրեք՝ շիա, սունի, դրուզ ալավի, մարոնիտ, ուղղափառ, նեստորական, հակոբիկ և այլն, էլ չասած դրանց միջի տարանջատումներն ու ցեղային բաժանումները։ Ընտրելու դեպքում էլ դեռ հարց է, թե ձեզ այնտեղ կընդունեն, թե ոչ, չհաշված իրավական գլխացավանքները։

Անցնենք Ամերիկային։ Ամերիկայում կա ամերիկացի ազգ ՝ քաղաքացիական ազգ իմաստով, բայց ամերիկացի էթնոս - չկա։ Ուզեք, թե չուզեք, կամ աֆրոամերիացի եք, կամ մեքսիկ եք, կամ հայ-ամերիկացի, հույն, իռլանդացի և այլն, կամ էլ խառնուրդ եք։

Պատկերացրեք Ամերիկայում հոգնել եք հայ լինելուց ու ուզում եք աֆրոամերիկացի, չին-ամերիկացի, պուերտոռիկացի ամերիկացի, կամ անգլոսաքս-ամերիկացի դառնալ՝ ծիծաղի առարկա կդառնաք։

Անգամ ցանկության դեպքում մեծ ջանքեր պետք է գործադրեք ուղղակի ամերիկացի լինելու համար ու դեռ հաց է, թե մյուսները կմոռանան ձեր հայ լինելը, եթե անգամ դուք ինքներդ մոռանաք, համ էլ դրա իմաստը չկա։

Այլ բան է Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան և այլն, էլ չասեմ Վրաստանի մասին, որտեղ պետական ծրագրով են հայերին ստիպողաբար ասիմիլացնում։

Եթե սիրում եք Արևմուտքը և ատում Ռուսաստանը, ավելի համոզիչ փաստեր բերեք, լիքը մարդ տենց բաները լուրջ է ընդունում, դե մտածելու ու պարզ գիտելիքների խնդիր կա։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից