Մշակույթ 

Դժվար թե Սերգեյ Բեզռուկովը հյուրախաղեր ունենա Վրաստանում

analitik.am

Վրաստանի Մշակույթի պալատը մտադիր չէ վերանայել իր որոշումը, որի համաձայն՝ Թբիլիսիում արգելվել  են հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի մայիսյան հյուրախաղերը:

Վրաստանի Մշակույթի պալատը մարտի 12-ին հայտնել էր Սերգեյ Բեզռուկովի մայիսյան հյուրախաղերը չեղյալ հայտարարելու մասին՝ Ուկրաինայի հարցի շուրջ վերջինիս դիրքորոշման պատճառով:

Ապրիլի 8-ին Վրաստանի մշակույթի և արվեստի գործիչները կոչ են արել Մշակույթի պալատին՝ թույլատրել Թբիլիսիում Բեզռուկովի հյուրախաղերը՝ ներկայացնելով իրենց բաց դիմումը:

«Մշակույթի պալատը նման որոշում է կայացրել, և այն ենթակա չէ վերանայման: Եթե որևէ մեկը ցանկանում է Բեզռուկովին Վրաստան բերել, թող բերի», - չորեքշաբթի հայտարարել է Մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլին: 

Նույն շարքից