Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում 5 կինոթատրոնի մեղադրել են անօրինական թմրանյութերի գովազդն արգելող օրենքը խախտելու մեջ:
Ռուսական կինոթատրոնների 5 ցանց տուգանվել է 4 մլն ռուբլի գումարով՝ Մարտին Սկորսեզեի՝ «Օսկար» հեղինակավոր մրցանակի նոմինացված «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ցուցադրելու համար:
Ֆիլմի ցուցադրությունը հակասական վերաբերմունքի է արժանացել կինոնկարում առկա թմրանյութերի օգտագործումը խրախուսող տեսարանների պատճառով:
Գործը հարուցել է Թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությունը՝ ընդդեմ Սիբիրի մայրաքաղաք համարվող Նովոսիբիրսկի կինոթատրոնների ցանցի: Նովոսիբիրսկը Ռուսաստանի 3-րդ ամենամեծ քաղաքն է՝ 1.5 մլն բնակչությամբ: