Միջազգային Ռազմական 

ԵՄ-ն Իսրայելին եւ Պաղեստինին կոչ է անում վերջ դնել Գազայում բռնությանը

Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպեյն ու Ժոզե Մանուել Բարոզուն Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարներին կոչ են արել վերջ դնել Գազայի հատվածում բռնությանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարությունում:


Ռոմպեյն ու Բարոզուն նշել են, որ «Գազան ավելի քան երեք շաբաթ տառապում է անտանելի բռնության հետեւանքով»:


«Հարկավոր է անհապաղ դադարեցնել այդ: Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի (տարածքների) շարունակվող հրթիռակոծությունը: Այդ անընդունելի սպառնալիք է նրա քաղաքացիների համար: Իսրայելն իրավունք ունի իր ճանաչված սահմանների շրջանակում խաղաղության մեջ ապրել: Օրինական պաշտպանությունը պետք է իրականացվի համամասնորեն»,- ասված է ԵՄ ինստիտուտների ղեկավարների հայտարարությունում:


Նրանք «պատրաստ են ակտիվորեն աջակցել բանակցություններին, վստահության հաստատմանը, վերականգնման եւ հրադադարի ջանքերին»:


«Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդները պետք է քաջություն դրսեւորեն՝ վերջ դնելով այս անիմաստ բռնությանը: Նրանք նաեւ պետք է քաջություն եւ իմաստնություն ցուցաբերեն, որպեսզի դուրս գան բռնության այս շրջանից դուրս գալու եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված արժանապատիվ գոյության համար»,- հայտարարել են Ռոմպեյն ու Բարոզուն:

Նույն շարքից