Ռազմական 

ՀՀ ՊՆ հայտարարությունը

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով 2019թ. հուլիսի 12-ին անցկացված մրցույթի 3-րդ՝ հարցազրույց փուլի արդյունքները:

Մրցույթի 3-րդ փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) ստեղծագործական ունակությունները:

Վերոնշյալ ունակություններից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5 բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ:

Նույն շարքից