Մշակույթ 

Պարտադիր է կարդալ. #1

analitik.am

Կարծում ենք նույնիսկ անհեթեթ է ասել, որ առավոտյան մի քանի էջ հաճելի ընթերցանությունը կարող է լավ օրվա պատճառ դառնալ, մնում է միայն ընտրել ճիշտ գիրք:

Analitik.am-ը պարբերաբար ձեզ կներկայացնի գրքեր, որոնք հաստատ պետք է կարդալ:

Պարտադիր է կարդալ #1

Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» 

Ասում են, այս գիրքը պատկանում է բարիացնող գրքերի շարքին:

Իրադարձությունները տեղի են ունենում 1928թ-ին, մտացածին Գրին Թաուն քաղաքում, որի նախատիպն է Բրեդբերիի ծննդավայր Իլինոյսը: Իրադարձությունների կենտրոնում Սպոլդինգ եղբայրներն են՝ Դուգալսն (12 տարեկան) ու Թոմը (10 տարեկան): Գիրքը պատմում է ամռան երեք ամիսների ընթացքում եղբայրների և նրանց բարեկամների, ընկերների ու ծանոթների հետ կատարված իրադարձությունների մասին:

Եղբայրների պապը ամեն ամառ պատրաստում է խատուտիկի գինի: Հաճախ Դուգլասը մտածում է այն մասին, որ գինին հավանաբար իր մեջ պարունակում է տվյալ ժամանակներում կատարված իրադարձությունները: Խատուտիկի գինին հենց ամառն է շշերի մեջ պահված:

Շարունակելի..

Նույն շարքից