Վերլուծական 

Սասունը վերջնագրով է խոսել Նիկոլի առաջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում,  այդտեղ գործող հիմնական դերակատարների միջև` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի և  Գագիկ Ծառուկյանի միջև:

ԲՀԿ-ի ու Ռոմանոսի միջև կա  մի քանի փոխադարձ հայցեր ու բողոքներ դատարաններին և իրավապահներին: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մեղադրում են Ռոմանոս Մելիքյանին` իրենց հասցեին ընտրակեղծարարի մեղադրանք հնչեցնելու համար, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում իր լիազորությունները գերազանցելու մեջ:

Իր հերթին  Ռոմանոսը իրավապահներից պահանջում է քրեական գործ հարուցել ԲՀԿ-ականների դեմ ընտրակեղծարարության համար:  Ընդ որում, մարզպետը շարունակում է ԲՀԿ-ին  անվանել որպես կուսակցություն, որը առաջնորդվում է «գողական պանյատկեքով» և միաժամանակ հիշեցնում է Ծառուկյանի  «ախռանի պետ Էդոյի» խոսքը, թե «Աբովյանը չպիտի դառնա գործ տվողներիքաղաք»: Սակայն իր դեմ ԲՀԿ-ականների  բողոքները իրավապահներին ու դատարաններին Ռոմանոսը անվանեց «գործ տալ» և նշեց, որ ԲՀԿ-ականները հակասում են իրենք իրենց:

Բնական է, որ Ռոմանոսը գրեթե իշխանություն չունի Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք ԲՀԿ-ական գյուղերում: Չունի նա ազդեցություն նաև հենց մարզկենտրոն Հրազդանում, որտեղ քաղաքապետն է Սասուն Միքայելյանի տղան: Ի դեպ, Սասունի և Ռոմանոսի հարաբերությունները շարունակվում են սրվել:

Ռոմանոսը մեղադրում է  Սասունին  ԲՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Իր հերթին Սասունը օրերս հրապարակել է, որ Ռոմանոսը գաղտնի դաշինք է կնքել մարզի նախկին` ՀՀԿ-ի օրոք երկար տարիների մարզպետ Կովալ Շահգելդյանի հետ, որի որդին էլ «հին» ժամանակներից մնացած Չարենցավանի քաղաքապետն է:

Ի դեպ, դա տրամաբանական է, քանի որ կարող է գործել` «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» հին փորձված սկզբունքը: Բանն  այն է, որ Սասունը  ու Կովալը հին թշնամություն ունեն, որը գալիս է ՀՀԿ-ի օրոք բոլոր ընտրություններում նրանց բախվելու և Կովալի կողմից  Սասունին պարտության մատնելու պատմությունից:

Իսկ այսօր Սասունը թշնամություն է անում ոչ միայն Կովալենց հետ, այլև` մարզպետ Ռոմանոսի: Մինչ այդ, Սասուն Միքայելյանը ակնարկել էր, որ Ռոմանոսի հետ կոնֆլիկտի պատճառով նա չի ընտրվել իրենց կուսակցության ղեկավար մարմնի անդամ:

Ռոմանոսին ակնհայտորեն պաշտպանում է Նիկոլը և բացառությամբ  Հրազդան ու Աբովյան քաղաքների և մի քանի գյուղերի, մարզի մնացած տարածքներում Ռոմանոսը դեռևս իշխանություն ունի:

Այս  խառը իրավիճակի պատճառով սրվել են նաև Սասունի  ու Նիկոլի հարաբերությունները: Հայտնի է, որ Սասունը  հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, շուտով ժողովուրդը թավշյա կերպով իշխանությունից կհեռացնի Նիկոլին: Իսկ այսօր արդեն կառավարության, այսինքն` Նիկոլի առաջ Սասունը վերջնագրով խոսեց` եթե երկու օրվա մեջ չպարզաբանեն իրավիճակը Սևանի հետ կապված, ապա նա անձամբ կփակի Երևան-Սևան մայրուղին:

Եթե Նիկոլը տուրք տա Սասունի պահանջներին և հանի Ռոմանոսին, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Նիկոլը նույնպես գիտի Սասունի անկուշտ բնավորությունը և  ենթադրում է, որ մարզը ստանալուց հետո Սասունը կպահանջի նաև իր մասնաբաժինը կառավարությունում: Պատահական չէ. որ Երևան–Սևան մայրուղին փակած ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց.  «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից