Ռազմական 

Ամփոփվել են 5-րդ զորամիավորումում իրականացված աշխատանքները

analitik.am

Հուլիսի 17-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքները:

Արձանագրված ձեռքբերումների և որոշակի բացթողումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը, ամփոփելով իրականացված աշխատանքները, հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ:

Կիսամյակի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զիծառայողները հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և կրծքանշաններով:

Նույն շարքից