Ռազմական 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ուսումնական տագնապ է հայտարարվել

analitik.am

Հուլիսի 19-ի վաղ առավոտյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Ուսումնական պարապմունքի նպատակն էր ստուգել զինծառայողների մարտական պատրաստականության, ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:

Նույն շարքից