Միջազգային Ռազմական 

Ուկրաինայի և ԱՄՆ-ի զորավարժությունները ծիծաղ են առաջացրել չինացիներին մոտ

analitik.am

Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններին ուղարկել է «զրահապատ ձկնորսական նավակ»: Այս եզրակացությունն է արել չինական «Sohu» հրատարակությունը:

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ Սև ծովում ամերիկյան ռազմանավի մոտ եղել է Ուկրաինայի հրետանային նավակը, որը ոչ մի կերպ չի գերազանցում իր չափանիշները․ «Ուկրաինայի հիմնական նավը համեմատելի է ձկնորսական նավակի հետ: Դրանո՞վ են փորձում վախեցնել Ռուսաստանին»,-ասված է հոդվածում:

Հուլիսի 1-ից հուլիսի 12-ը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «Sea Breeze-2019» ծովային զորավարժությունները: Զորավարժություններում ներառված էին 19 երկիր, 32 նավ և մոտավորապես հազար հոգի անձնակազմ: ՌԴ ԱԳՆ-ն դրանց անցկացումն անվանել է «վտանգավոր գաղափար»:

Միևնույն ժամանակ «Sea Breeze»-ի հետ միասին ռուսական զորքերը նույնպես անցկացրեցին հերթական զորավարժությունները Սև ծովում: Միջոցառմանը ներգրավված էին մոտ 10 նավ, այդ թվում «Азов»և «Цезарь Куников» դեսանտային մեծ նավերը։

Հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ արեց երկրի միջազգային գործընկերներին օգնել նավատորմի արդիականացմանը․ «Մեր ընդհանուր նպատակը դա ուժեղ, հագեցած և ժամանակակից նավերն են՝ հագեցած զենքով և ԶՈՒ սարքավորումներով»,-ասել է նա:

Նույն շարքից