Մշակույթ 

Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը կկայանա Չինաստանում

analitik.am

   

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ ասիական «Բոաո» տնտեսական համաժողովի մասնակիցները դարձել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության հյուրերը: 

«Ցուցահանդեսի բացումը Բոաոյի ֆորումում վկայում է ռուս-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի մասին»,-նշել է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:

 

 Դմիտրի Մեդվեդևի կողմից 2014թ.-ին արված  լուսանկարները կցուցադրվեն Չինաստանի խոշորագույն համալսարաններում, ինչպես նաև՝ խոշոր միջազգային հարթակներում:

Ցուցահանդեսին ներկայացվել է 19 լուսանկար, որոնք Մեդվեդևը լուսանկարել է Ռուսաստանում և արտասահմանում: Դվորկովիչը հատկապես առանձնացրել է որոշ լուսանկարները, որոնք արվել են անցյալ տարվա հոկտեմբերին՝ վարչապետի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ:
 

Նույն շարքից