Ռազմական 

Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանն այն մասին, թե ինչ զենք է գնում Հայաստանը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ռուսական ինքնաթիռների մատակարարումը, ասաց, որ պայմանագրով, դա տեղի պետք է ունենա այս տարվա վերջում և մյուս տարվա սկզբին:

Ինչ վերաբերում է առհասարակ նոր սպառազինություն ձեռք բերելուն, Տոնոյանն ասաց, որ շատ բան չի կարող ասել, բայց ռազմական անակնկալներ են լինելու:

Այսօր Տոնոյանը վարչապետ Փաշինյանի հետ մասնակցում էր ռազմական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

Խոսելով շրջանավարտների թվի մասին՝ Տոնոյաննա սաց, որ այն չի կարող հրապարակել՝ հավելելով, որ ամբողջ աշխարում զինվորական գործի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:

Նախարարը անդրադարձավ նաև խոսակցություններին, որ կան պայմանագրային զինծառայողներ, ովքեր Տավուշում, որտեղ անտառի հատման հետ կապված խնդիրները դեռ շարունակվում են, զաղվում են անտառահատությամբ: Տոնոյանը մասնավորապես ասաց, որ կարող են անտառ չհատել ու հայրենիքին ծառայել. «Բայց կան նաև տաբերակներ, երբ ծառայության մեջ են ու անտառ են հառում: Դա կչեզոքացվի»:

Ինչ վերաբերում է զորամասերում սննդի նոր կազմակերպմանը, Տոնոյանն ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե որն է ավելի թանկ, բայց զինծառայողների մասով չպետք է առաջնորդվել գումարի չափով:

Այս պահին սնունդը նոր կարգով  կազմակերպվում է թվով 4 ուսումնական զորամասում, որպեսզի սերժանտները որպես դեսպաններ գնան զորամասեր:

 

Նույն շարքից