Մշակույթ 

Ուկրաինայի կինոթատրոնները հրաժարվել են ռուսական ֆիլմերի ցուցադրությունից

analitik.am

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ խոշոր քաղաքների՝ Լվովի ու Օդեսայի կինոթատրոնները հրաժարվել են ռուսական արտադրության ֆիլմերի ցուցադրությունից: 

«Ներկայում Ուկրաինայի տարածքում կա ռուսական ֆիլմերի մեծ ցանկ, բայց մենք սկզբունքորեն չենք վերցնում դրանք»,-ասել է Լվովի «Պլանետա կինո» կինոթատրոնի տնօրեն Օքսանա Խվալովան։

 

Ավելի վաղ ռուսական ֆիլմերի վարձույթի մերժման մասին էր հայտարարել Ուկրաինայում ֆիլմերի առաջատար մատակարարներից մեկը՝ «Ինտեր Ֆիլմը»։ Ընկերությունը տեղեկացրել էր, որ մայիսին վարձույթում չի ներկայացնի միանգամից 3 ռուսական ֆիլմ, որոնց վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կար։

Նույն շարքից