Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումները այդպես էլ չբարձրացան քաղաքական մակարդակի, ինչպես դասագրքերում ներկայացվող Հայաստանի "պատմությունը" կտրված մնաց աշխարքաղաքական տրամաբանությունից:
"Հայկական պատմությունը" մի անհասկանալի կտրտված պատումների շարք է, առանց որևէ քաղաքական և քաղաքակրթական տրամաբանության: Ավանդույթը նույն կերպ շարունակվում է և ինչպես առաջ, հիմա նույնպես աշխարհը բաժանված է հայերին սիրողների ու չսիրողների:
Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում...: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա:
Մնացած բոլոր "քննարկումներն" ուղակի պրոֆանացիա է:
Հուլւսի 29, 2014
Ֆեյսբուքը հիշեցրեց