Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնեն։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեին Խանզադին։
Նրա խոսքով՝ կողմերն արդեն պայմանավորվել են վարժանքների մասին։ Ծովակալը ավելացրեց, որ դրանք կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, այդ թվում նաև Հորմուզի ծոցում։
Ոսումնական վարժանքների անցկացման հստակ օր չի նշվում։ Միևնույն ժամանակ Խանզադին հույս հայտնեց, որ դրանք շուտով կմեկնարկեն։ ԻՌՆԱ-ն նշում է, որ ներկայումս Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը եռօրյա այցով գտնվում է Ռուսաստանում։
Վերջին ժամանակահատվածում Պարսից ծոցի շրջանում իրավիճակը լարված է։ Պատճառ հանդիսացան Իրանի հետ կապված մի քանի միջադեպերը։ Այսպես, հուլիսի 19-ի երեկոյան Թեհրանը հայտարարեց Հորմուզի ծոցում բրիտանական Stena Impero լցանավի առգրավվման մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զինվորականները նավը կանգնեցրել են միանգամից մի քանի օրենքների խախտման համար։
Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու թռչող սարք են խփել, երբ վերջինս շատ է մոտեցել ամերիկյան դեսանտային նավին։ Իսկ դրանից էլ առաջ հայտարարվել էր, որ իրանական կողմը հարվածել է իրանական ռազմական անօդաչու։
Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու նավթային լցանավեր հարձակման ենթարկվեցին։ Նրանցից մեկը նավթ էր տեղափոխում, մյուսը՝ մեթանոլի բեռ։