Մշակույթ 

Վատիկանի պաշտոնաթերթը «Նոյ» ֆիլմը «բաց թողնված հնարավորություն» է անվանել

analitik.am

Վատիկանի պաշտոնական L’Avennire տպագիր հրատարակությունը Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմն անվանել է «բաց թողնված հնարավորություն», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Թերթը ֆիլմն անվանում է «տարօրինակ» և «շփոթություն առաջացնող», ինչպես նաև նշում է, որ ռեժիսորն «արհամարհում է Աստծուն» և չափազանց հեռուն է գնում աստվածաշնչյան պատմությունից:

 

L’Avennire-ում տպագրված նյութը Վատիկանի առաջին պաշտոնական արձագանքն է ֆիլմին: «Նոյը» հավանության չի արժանացել համաշխարհային մուսուլման և քրիստոնյա հանրությունների կողմից:

Նույն շարքից