Գիտություն 

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը:

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։ Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն:

2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից