Մշակույթ 

90 տարեկան հասակում Շառլ Ազնավուրը հանդես կգա Բարսելոնայում

analitik.am

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը հունիսի 26-ին հանդես կգա Բարսելոնայում 90 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է լատինաամերիկյան «Prensa Latina» տեղեկատվական գործակալությունը:

 «La Boheme», «La Mamma», «Venecia Sin Ti» ստեղծագործությունները եւ շատ ուրիշներ, որոնք հայտնի են դարձել նրա ձայնի շնորհիվ, ներառվելու են համերգի երգացանկում, որը տեղի կունենա Բարսելոնայում Լիսեոյի Մեծ թատրոնում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ հայկական ծագմամբ լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում: Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա հանդես կգա «Լեգենդը վերադառնում է» համերգով Բեռլինում՝ «O2 World» փակ ստադիոնում:

Նշենք, որ շանսոնյեն ծնվել է հայ ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա են մեկնել 1922թ.-ին: Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրն ունի ավելի քան 100 մլն վաճառված ալբոմ եւ ավելի քան 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմում, ունեցել է ավելի քան հազար համերգ ողջ աշխարհում:

Նույն շարքից