Միջազգային Ռազմական 

Չինաստանը մերժել է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի մուտքը Հոնկոնգի նավահանգիստ

analitik.am

Չինաստանի իշխանությունները մերժել են ԱՄՆ երկու նավերի մուտքը Հոնկոնգի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրի խոսքերը։

Ըստ աղբյուրի՝ «Green Bay» դեսանտային նավը թույլտվություն է խնդրել այցելել նավահանգիստ ավելի ուշ օգոստոսին, իսկ «Lake Erie»՝ սեպտեմբերին: Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները չեն նշել մերժման պատճառը, հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն Հոնկոնգի հետ սահմանին անցկացվող զանգվածային ցույցերի ֆոնին իրենց զորքերն են տանում։

Նույն շարքից