Միջազգային Ռազմական 

Իդլիբում զինյալները ոչնչացրել են սիրիական ռազմաօդային ուժերի Су-22 կործանիչը

analitik.am

Իդլիբ նահանգի Հան Շեյհուն և Էլ-Թամանա քաղաքների միջև «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության զինյալները ոչնչացրել են Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-22 կործանիչը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ռազմական ինքնաթիռը ոչնչացվել է ահաբեկչական դիրքերը ռմբակոծելու ժամանակ:

Զինյալները գերի են վերցրել օդաչուին, ով փրկվել է վթարից: Սոցցանցերում ծայրահեղական խմբավորման անդամները ցույց են տվել արդեն ոչնչացված Սու-22-ը, որից միայն բեկորներ են մնացել:

Նույն շարքից