Մշակույթ 

Լավ նորություններ՝ Մատրիցայի և Քիանո Ռիվզի երկրպագուների համար

analitik.am

Warner Brothers կինոստուդիան հայտարարել է Մատրիցա ֆիլմի 4-րդ մասի նկարահանումների մասին: Ինչպես հայտնում է Variety-ը, ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորելու են Քիանո Ռիվզը և Քերիի-Էնն Մոսսը:

Ֆիլմի սցենարի հեղինակը Լանա Վաչովսկին է, նկարահանումները սկսվելու են 2020 թվականին:

Նշենք, որ հայտնի ֆիլմի առաջին մասը հանդիսատեսին ներկայացվեց 20 տարի առաջ: Երեք մասերը միասին կինովարձույթում հավաքել են 1,6 միլիարդ դոլար:

Նույն շարքից