Սպորտ 

Պարոն Ծառուկյանն ինձ ասաց՝ Ջուլֆալակյան ջան, մի հրաժարվի. Լևոն Ջուլֆալակյանը հեռանում է

analitik.am

Ամեն ինչ սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-16-ից: Ամեն օր քայլեր են արվել, ամեն ինչ արվում էր ինձ հիասթափեցնելու համար: Թիմը բաժանված էր երկու մասին, մթնոլորտն ինձ համար տհաճ էր: Ես շուտ կհրաժարվեի, սակայն ֆեդերացիան դեմ էր: Նրանք աշխատանքներ տարան դավադրություն կազմակերպած մարզիկների հետ, սակայն ստացվեց այնպես, որ վերջիններս իրենց որոշման մեջ անփոփոխ մնացին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով հեռանում է պաշտոնից:

Ջուլֆալակյանն ասաց, որ իր հեռանալու սցենարից խուսափելու համար քայլեր է արել նաև ՀԱՕԿ-ը. «Կոնկրետ պարոն Ծառուկյանն ինձ ասաց՝ Ջուլֆալակյան ջան, մի հրաժարվի: Սակայն ես նրան էլ բացատրել եմ ու իմ մոտեցումը բացատրել»:

Ջուլֆալակյանի խոսքերով, նախարարությունը ևս դեմ է եղել, քայլեր է ձեռնարկել, սակայն եղավ այն, ինչ եղավ:

Զրույցներ են եղել մարզիկների հետ, սակայն նրանցից ոմանք մեղադրել են Ջուլֆալակյանին անարդարացի լինելու մեջ. «Սակայն դրանք զուտ խոսքեր են, եթե հիմնավոր լինեին, ես կընդունեի»:

Լևոն Ջուլֆալակյանն անուններ չտվեց, թե ում պատճառով է հեռանում:

Նույն շարքից