Վերլուծական 

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի և Արթուր Հարությունյանի հակամարտությունը. «Մեդիա պաշտպան»

analitik.am

2019 թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 42 հոդված, որոնցից 12-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 22-ը՝ չեզոք։

Գագիկ Ծառուկյանի համար բացասական և դրական տասնօրյակները փոփոխական են։ Այս անգամ շաբաթը ԲՀԿ առաջնորդի համար բացասական է ստացվել, չնայած, որ դրական հոդվածներն էլ համեմատաբար փոքր թիվ չեն կազմում։

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի և Արթուր Հարությունյանի հակամարտությունը։ Լրատվականներում նշվում է, որ Արթուր Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է։ Ըստ լրատվականների՝ Հայաստանից հեռացած Հարությունյանը պատրաստվում է վերադառնալ, նոր բիզնես սկսել և բացի այդ ցանկանում է դատի տալ Գագիկ Խաչատրյանին։

Լրատվականներից մեկի հետ զրույցում միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Դաֆ Ալկո Տրանս» ընկերության փաստաբան Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունն իրենց պարտք է ավելի քան 120 միլ դրամ։

Շարունակվում է նաև Գագիկ Ծառուկյանի հասարակական գործունեությունը և հիմնադրամի միջոցով օգնությունների տրամադրումը։

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը կրկին քաղաքական գործընթացներով աչքի չի ընկել լրատվական դաշտում, փոխարենը՝ հասարակությանը լսելի են բիզնես և հասարակական գործունեության նախկին և ներկա արձագանքները։

Նույն շարքից