Գիտություն 

Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

analitik.am

 

 

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով՝ https://hayt.emis.am կայքում:

Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.

Ø Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում՝ մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:

Ø Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբ պայմանավորված, թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում՝ ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:

Ø Առցանց համակարգն այս տարի Երևանում փորձարկվելուց հետո՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծել:

Ամփոփելով առցանց համակարգի ներդրման արդյունքները՝ նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում: Մասնավորապես, դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.

Ø Եթե 2018-19 ուստարում Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամենը 3-ն է, այսինքն՝ նվազել է 50%-ով:

Ø 25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից հասել է 31-ի՝ նվազել է 16%-ով:

Ø Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի՝ աճել է շուրջ 36 %-ով: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։

Ø 75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է՝ 65-ից հասնելով 78-ի՝ աճել է 20%-ով:

Ø Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`

Ø Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան:

Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում՝ առաջին դասարան հաճախելու համար:

Ø Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով՝ հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):

Ø Երևանում կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը:

Ø Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:

Ø Առցանց գրանցման համակարգը բաց է՝ հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլևս չի փակվելու:

Ø Կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռևս հայտագրում են իրականացնում՝ ընտրելով երեխայի դպրոցը:

Տեղեկացնենք՝ համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12.015 երեխա՝ նախորդ ուսումնական տարվա 11.793-ի համեմատ:

Այս  ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:

 

 

Նույն շարքից