Դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանի առջև պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից․ «Այդպիսի քննարկում չի եղել»։
Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը, Տոնոյանը նշել է, որ դա եղել է ՀՀ կառավարության որոշմամբ. «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»:
Նախարարը նաև նշել է, որ մեր խաղաղապահները բարձր աստիճանի են բերված և կատարելու են այն, ինչ իրենց վերադասը հրամայի, այսինքն՝ եթե անհրաժեշտ է ընդգրկվելու է, եթե անհրաժեշտ լինի այլ գործողություններ է իրականացնելու․ «Մեր խաղաղապահների հետ կապված ոչ մի խնդիր չկա»,-հավելել է նախարարը: