Մշակույթ 

«Գրեմմի» մրցանակակիրը Կոմիտասի ստեղծագործություններից է կատարել

analitik.am

Էստոնիայի Լաուլասմա քաղաքի «Արվո Պյարտ» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ և մենակատար Իրիս Օյայի մասնակցությամբ, նվիրված՝ հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ և այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Ծրագրում ներկայացված էին Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Վլադիմիր Ակոպովի անմահ ստեղծագործությունները: Դասական երաժշտության սիրահարներին այս հիանալի նվերը հնարավոր է դարձել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնության և Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցության շնորհիվ:

Նույն շարքից