Սպորտ 

Մաքգրեգորը պատասխանել է Դասթին Պորյեի մարտահրավերին

analitik.am

Իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը թվիթերյան իր էջում արձագանքել է Դասթին Պորյեի կողմից մենամարտ անցկացնելու հրավերին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Մաքգրեգորը հիշեցրել է Պորյեին, որ ինքն արդեն հաղթել է վերջինիս և հարգանք է պահանջել իր նկատմամբ․ «Մաքգրեգորը հաջորդը չէ: Մաքգրեգորը միշտ թիվ մեկ նպատակն է: Ասա դա հիմա, և ես կմտածեմ այդ մասին»,-գրել է իռլանդացին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դասթին Պորյեն մարտահրավեր է նետել Մաքգրեգորին՝ հայտարարելով, որ իրենց պայքարն այս պահին իմաստ ունի:

Նույն շարքից