Օրվա նորություն է դարձել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆրի Լի Հարրիգյանի (Jeff Harrigian) հայտարարությունն այն մասին, որ Պենտագոնը պատրաստ է պատասխանել «ռուսական հնարավոր ագրեսիային» Եվրոպայում, մասնավորապես Վաշինգտոնի պլանների մեջ է մտնում թույլատրել հաղթահարելու Կալինինգրադի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆո կայքը։
Գեներալի հայտարարությանը օպերատիվ արձագանքել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, որը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին ռիսկի չդիմել՝ հարձակում կատարելով այդ տարածաշրջանի վրա, քանի որ այնտեղ տեղակայված զորքի թե՛ տեխնիկական, թե՛ բարոյահոգեբանական վիճակը թույլ է տալիս հակադարձել ցանկացած հակառակորդի։
Նահանգապետը նաև ամերիկացի զինվորականներին խորհուրդ է տվել ծանոթանալ Ռուսաստանի պատմությանը։
«Ես միայն կկամենայի մաղթել բոլոր ամերիկացի գեներալներին կարդալ Ռուսաստանը նվաճել պլանավորած զավթողների մասին պատմական գրքեր, և այն մասին, թե ինչով ավարտվեցին այդ նպատակները»,- ասաց նահանգապետը։
Մի քանի խոսք այն մասին, թե ով է գեներալ Հարրիգյանը։
Ջեֆրի Լի Հարրիգյանը ծնվել է 1962թ ԱՄՆ-ում և սերում է 1915-ի հայոց ցեղասպանությունից փրկված հայկական ընտանիքից։
Ապագա գեներալը մեծացել է Նեվադա նահանգում, դպրոցից հետո ուսանել է ԱՄՆ Ռազմաօդային ակադեմիայում/Կոլորադո/։ Ապա Հարրիգյանը ծառայել է որպես փորձարկող օդաչու։
Նա 2003թ «Ազատություն Իրաքին» օպերացիայի ստեղծողներից մեկն է։ Մասնակցել է մի շարք ռազմական օպերացիաների՝ «Just Cause» (Արդար գործ)՝ Պանամայում 1989 թ, «Desert Storm»(Փոթորիկ անապատում) 1991 թ․ Իրաքում և այլն։
Հարրիգյանը տարբեր տարիների Պենտագոնում մի շարք ռազմական բարձրագույն պաշտոններ է զբաղեցրել։
2019-ի մայիսին Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատար, միաժամանակ ղեկավարելով նաև ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերը։