Ռազմական 

Պայմանագրային զինծառայողի սպանության պատասխանը տրվել է. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

analitik.am

Սահմանում իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է սահմանին լարվածությանն ու միջադեպերին, Դավթյանը նշել է, որ դրանք եղել են, ցավոք կան ու կլինեն այսուհետ ևս. «Համեմատության համար ասեմ, որ կրակոցների թվերը նվազել են: Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճին, որը եղավ Տավուշում, այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություն չի կրել, լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք սահմանային ռեժիմի լարվածություն: Այսօր ևս եղել են կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ: Մեր պատասխան կրակից հետո դադարեցրել են կրակել»:

Դավթյանի խոսքերով կանխատեսվում է, որ այդ ուղղությամբ լարվածություն այլևս չպետք է լինի․ «Եթե լինի, կլինի համարժեք պատասխան»։

«Ցավոք սրտի այդ ընթացքում մենք ունեցանք մեկ զոհ, երեք վիրավոր։ Կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրված է»,-ասել է նա։

Նույն շարքից