Որևէ ցուցմունք չի եղել, ես տեղեկանք եմ տրամադրել՝ հայտնելով այն մասին, թե ինչ է իրականում եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովի գտնվելու վայրի մասին. «Դատարանը հարցին պատասխանը կտա՝ ինքը ժամանակին եղե՞լ է տեղում, թե բիլիարդ խաղալուց է եղել»:
Դավթյանը նշեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում, տեղեկանքը տրվել է ավելի քան մեկ տարի առաջ:
ԳՇ պետը ասաց, որ 1-2 հոգին իրենց ցանկությամբ չեն կարող ասել, թե երբ է Խաչատուրովը ներկայացել, դա ֆիքսվում է մի քանի ձևով:
Ավելի վաղ Դավթյանը հայտնել էր, որ պատերազմը սկսելուց 25 րոպե հետո Խաչատուրովը տեղում է եղել:
1 1 - 2Shares