Ռազմական 

Հանդիպում` կին զինծառայողների հետ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

Փորձագետների խմբի հետ իրականացված այցի շրջանակում հանդիպում է կազմակերպվել զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

Զինված ուժերում կանանց ներգրավման և նրանց ինտեգրմանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվել նաև զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից