Ռազմական 

Ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

2018 թվականի հետ համեմատած 2020 թվականին պաշտպանական ոլորտում պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում: Խորհրդարանում  ՀՀ 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ռազմական ծախսերի մասով Հայաստանում կա օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը. «Մենք պետք է մնանք այդ շրջանակներում: Սակայն պետք է արձանագրել, որ ռազմական ծախսերի ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Ես հույս ունեմ, որ նաև վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն ու արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղվեն պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը»:

Նույն շարքից