Հայաստան Քաղաքական 

Ատելության կուսակցության շարքերում կա կարծիք, որ Ալենը «ստուկաչ է». Միհրան Հակոբյան

Բավականին երկար ժամանակ է, ինչ Ատելության կուսակցության ամենաանպատվաբեր ու հնարավորինս ախմախ մեկնաբանություններով հանդես գալու գործը բարդել են Ալեն Սիմոնյանի վրա: Իրականում այս տղան մեղք է, նրան խղճալ է պետք, ոչ ավելին: Որովհետև նա Ատելության կուսակցության շարքերում հայտնվել է մի իրավիճակում, երբ բոլորն ուզում են հասկանալ՝ ու՞մ լակեյն է սա: Եվ, քանի որ նույն Ատելության կուսակցության շարքերում կա կարծիք, որ Ալենը «ստուկաչ է», իսկ Ատելության կուսակցության մի կարկառուն էլ վերջերս հայտարարեց, որ սա պատգամավոր է դարձել կրիմինալի ու փողոցային խուժանի ակտիվ աջակցությամբ, ապա նրան ամեն կերպ ստիպում են ապացուցել իր հավատարմությունն Ատելության շեֆին՝ վերապահելով նրան ամենաանպատվաբեր գործերը:

Զզվանքի աստիճանի հասնող այս գործընթացից Ալենը չի էլ փորձում մաքուր դուրս գալ: Չի էլ կարող այդ մասին մտածել և հույս ունենալ: Նա մտածում է միայն այսրոպեական գոյատևման, կաշին հենց այսօր փրկելու մասին: Ի դեպ, որքան էլ փորձի ապացուցել, որ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի լակեյն է, միևնույն է՝ ընտանիքապետությունը նրան չի ներելու: Չափազանց շատ բան գիտեն նրա «ծառայությունների» մասին, մինչև վերջ օգտագործելու են ու դեն նետեն:

Միհրան Հակոբյան 

Նույն շարքից