Վերլուծական 

Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկողները՝ անուն առ անուն

Հայոց ցեղասպանության H. Res. 296 բանաձևի դեմ քվեարկած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 11 կոնգրեսականներից 6-ը հանդիսանում են Թուրքական հանձնախմբի անդամներ (հանձնախմբի անդամների ընդհանուր թիվը՝ 107 կոնգրեսական)։ Նրանք են՝

Սյուզան Բրուքս (Susan Brooks) Հանրապետական-Ինդիանա,
Լերի Բուշոն(Larry Bucshon) Հանրապետական-Ինդիանա,
Թոմ Քոլ (Tom Cole) Հանրապետական-Օկլահոմա,
Վիրջինիա Ֆոքս (Virginia Foxx) Հանրապետական-Հարավային Կարոլինա,
Էնդի Հարրիս (Andy Harris) Հանրապետական-Մերիլենդ,
Մարկ Մեդոուս (Mark Meadows) Հանրապետական-Հարավային Կարոլինա։

Մյուս դեմ քվեարկածները, ովքեր Թուրքական հանձնախմբի անդամ չեն․
Ջիմ Բեյրդ (Jim Baird) Հանրապետական-Ինդիանա,
Քևին Բրեդի (Kevin Brady) Հանրապետական-Տեխաս,
Գրեգ Փենս (Greg Pence) Հանրապետական-Ինդիանա,
Մայքլ Ռոջերս (Michael Rogers) Հանրապետական-Ալաբամա,
Ուիլիամ Թորնբերի (William Thornberry) Հանրապետական-Տեխաս

Պատահական չէ, որ բանաձևին դեմ քվեարկած ներկայացուցիչներից 4-ը հենց Ինդիանա նահանգից են` Սյուզան Բրուքս, Լերի Բուշոն, Թոմ Քոլ, Գրեգ Փենս, Ջիմ Բեյրդ։ Ինդիանայից է նաև հայտնի թուրք գործարար և մեգադոնոր Էրսալ Օզդեմիրը (Ersal Ozdemir), ով «Keystone Group»-ի և «Indy Eleven Professional Soccer»-ի հիմնադիրն է։ Էրսալ Օզդեմիրի և իր կնոջ՝ Իզաբելլա Օզդեմիրի (Ozdemir, Izabella) կողմից ֆինանսավորվել են այս բանաձևին դեմ քվեարկած այս 4 կոնգրեսականները, մասնավորապես՝

Լերի Բուշոնը- $7500
Սյուզան Բրուքս- $11827
Գրեգ Փենս- $7734
Ջիմ Բեյրդ- $500

Էրսալ Օզդեմիրը բացի այն, որ ֆինանսավորում է անհատ թեկնածուների, նաև գումարներ է տրամադրում Ինդիանայի հանրապետական հանձնաժողովին (Indiana Republican State Committee) ավելի քան $18 հազար:
Բացի այդ դեմ քվեարկած 11 կոնգրեսականներից ոմանք ֆինանսավորում են ստացել թուրքական PAC-երից։ PAC-ը քաղաքական հանձնաժողով է, որի նպատակը դրամահավաք իրականացնելն է թեկնածուներին ընտրություններում աջակցելու կամ այլ թեկնածուների դեմ աշխատելու համար։ ԱՄՆ-ում ամենից հայտնի և ակտիվ թուրքական PAC-երն են՝ «Turkish Coalition USA PAC» (TC-USA PAC), «Turkish Coalition Northeast PAC» (TC-NE PAC), «Turkish Coalition California PAC» (TC-CAL PAC), «Turkish Coalition Midwest PAC» (TC-Midwest PAC, վերջինիս նախկին գանձապետը (committee treasurer) վերոնշյալ Էրսալ Օզդեմիրն է), «National Turkey Federation PAC» (TURPA)։ Այս PAC-երը մեծապես ֆինանսավորվում են Թուրքիայի և ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից։ Հենց այս գումարներն էլ փոխանցվում են կոնգրեսականների՝ իրենց ցանկալի թեկնածուներին։

Մասնավորապես՝
Ջիմ Բեյրդ- $2500, «National Turkey Federation PAC»,
Լերի Բուշոն-$2500, «National Turkey Federation PAC»,
Վիրջինիա Ֆոքս-$10,500 «Turkish Coalition USA PAC», Turkish Coalition Northeast PAC»,
Թոմ Քոլ- $500.00-«Turkish Coalition USA PAC»,
Գրեգ Փենս- $500-«Turkish Coalition Midwest PAC»

Armenian Center for American Studies

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից