Ռազմական 

Քրեական գործերը, որոնցով գեներալներ են անցնում, տոնուսի մեջ են պահում բարձրագույն հրամանատարական կազմին. Տոնոյան

analitik.am

Մեծ ուրախությամբ կընդունենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում ստացված գումարները ՊՆ-ին ուղղելու մասին:

Նախարարը դրական է գնահատում ցանկացած ոչ բյուջետային տրամադրումը Զինված ուժերին. «Դա միշտ եղել է»:

Տոնոյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարկաբեկում է գեներալիտետին. «Չկա նման բան: Ինձ թվում է, որ որոշ խոհանոցային խոսակցություններ են, որոնք կուտակվել ու հասել են վարչապետին ու նրա մոտ տպավորություն է ստեղծվում, թե դժգոհություն կա գեներալների կողմից: Հնարավոր է, որ կան գեներալներ, որոնց մոտ մտահոգություններ կան, սակայն չեմ կարծում թե գեներալիտետի մոտ պետք է դժգոհություն առաջացնի այն, ինչն արվել է վերջին 1,5 տարվա ընթացքում»:

Նախարարին իհարկե մտահոգում են քրեական գործերը, որոնցով անցնում են տարբեր գեներալներ, սակայն նա կարծում է, որ այն տոնուսի մեջ է պահում բարձրագույն հրամանատարական կազմին:

Նույն շարքից