Ռազմական 

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք զորամասերում

analitik.am

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:

Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաև անվտանգության և հարակից բոլոր խնդիրները: Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին:

Նույն շարքից