Ռազմական 

5-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

5-րդ զորամիավորումում նոյեմբերի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամիավորման վարչակազմի սպաները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, զինվորական կարգապահությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանն առնչվող հարցեր, զեկույցներ են ներկայացվել զորամասերում իրականացված աշխատանքների և առաջնային խնդիրների կազմակերպման վերաբերյալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից