Ռազմական 

Անցկացվել են ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ

analitik.am

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Մրցումների անցկացման նպատակն էր կատարելագործել ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը։

Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության բարձր ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդը՝ ՊԲ-ի սակրավորները։

Նույն շարքից