Ռազմական 

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

analitik.am

Նոյեմբերի 15–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:

Նույն շարքից